Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվող մարզաառողջարանային համալիրի շինհրապարակ:
Փետրվարի 28-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Փետրվարի 29-ին, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱՄՆ-ում 17-ամյա դպրոցական Ֆիլիպ Չիսմին Մասսաչուսեթսի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել իր մաթեմատիկայի ուսուցչուհուն բռնաբարելու, սպանելու ու թալանելու համար, հայտնում է CNN հեռուստաալիքը:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանձնարարությամբ փետրվարի 26-ին ստեղծվել է աշխատանքային խումբ` ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև դեսպանությանը կից գործող ՀՀ իրավասու մարմինների մասնակցությամբ` ՌԴ Տամբովի մարզի հ.3 Ուղղիչ հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակի շուրջ` իր կնոջ հոր կողմից ՀՀ Արդարադատության նախարարությանը, այնուհետև ՀՀ ԱԳ նախարարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությ անը հայտնած, ինչպես նաև Hayeli.am կայքում հրատարակված նյութում (25.02.2016) արծարծված հրատապ հարցերի իսկությունը պարզելու և դրանցից բխող քայլեր ձեռնարկելու նպատակով:
Ուրբաթ Ցյուրիխում ՖԻՖԱ-ի կոնգրեսում ընտրվեց Յոզեֆ Բլատերի փոխարինողը: ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը նախագահական ընտրությունների երկրորդ տուրում հաղթանակ տարավ` հավաքելով 104 անհրաժեշտ ձայներից 115-ը:
Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի նկատմամբ բռնություն և ճնշումներ են գործադրում: Այս մասին 168.am-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հայրն ունի առողջական լուրջ խնդիրներ:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Իսմաիլ Քահրամանի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները Խոջալուի դեպքերի 24-րդ տարելիցի կապակցությամբ տարածել են Հայաստանին դատապարտող հայտարարություններ:
«Նաիրիտ» գործարանում կատարվող գույքագրման շրջանակներում հիմնականում գյույքագրում են արտադրամասերի սարքավորումները: Ընդ որում, 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գնահատում են ոչ թե սարքավորումների վիճակը, այլ դրանք դիտարկում են՝ որպես մետաղի ջարդոն: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ խնդիր է դրված ամեն գնով հնարավորինս շատ գումար ապահովել:
ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական APA գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի տարածքում առկա չկարգավորված խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ հայտարարելով, որ այդ հակամարտությունները պետք է արագ լուծում գտնեն:
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշն ազգային ու օտարերկրյա արժույթով՝ BBB-ից հասցնելով «աղբային»՝ BB + մակարդակի։
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախասրահում և ննջասենյակում ամբողջությամբ այրվել է գույքը, երկու դուռ և երկու պատուհան:
Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սպասարկման ոլորտում տեղի ունեցող խաբեությունների մասին: «Երկու տիպի մանիպուլյացիաներ, ձեռնածություններ կարելի է առանձնացնել, մեկը՝ իրական խաբեություններ, խարդավանքները, մյուսը՝ սովորական հոգեբանական տրյուկներ, խաբեություններ»,- ասաց հոգեբանը՝ խաբեությունների շարքում անդրադառնալով սուպերմարկետներում տեղի ունեցող խաբեություննրեին, առանձնացնելով թերակշռումը:
Ուրբաթ օրը կայացած Իրանի մեջլիսի (խորհրդարանի) ընտրություններում առաջատարներ են բարեփոխիչների ու չափավոր ուժերի ներկայացուցիչները, հայտնում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժ. 00:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 02.00-ին), հայտնում է BBC-ն:
Նվազագույնը 10 մարդ է զոհվել այսօր առավոտյան Աֆղանստանի Կունար նահանգում՝ Պակիստանի հետ սահմանի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 25-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խնդրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չեղարկել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ որպես բարի կամքի դրսևորում, հայտնում է Reuters-ը:
Փետրվարի 27-ին Դեղին ծովում երկու նավ է բախվել, ինչից հետո դրանցից մեկը խորտակվել է, անհետ կորել է 10 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Փետրվարի 29-ին Ժնևում մեկնարկելիք ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ժնև:
Տղամարդը գնդակահարել է իր ընտանիքի 4 անդամներին ու այնուհետ ինքնասպան է եղել ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի Մեյսոն շրջանում, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Փետրվարի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայով 1970 թ. ծնված Աշոտ Շահինյանին վրաերթի ենթարկելու մասին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացրած բանաձևի տեքստը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, հայտնում է BBC-ն:
Լեգենդար երգիչ Ջոն Լենոնի այրին՝ ճապոնացի ավանգարդ նկարիչ Յոկո Օնոն, տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը թոքաբորբի կասկածով, հայտնել է նրա ներկայացուցիչը, տեղեկացնում է BBC-ն:
Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժ. 00:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 02.00-ին), հայտնում է BBC-ն:
. Երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն-տնակներում: Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը 3 տարի անընդմեջ դեկտեմբերի 7-ը «ամոթի օր» է հայտարարում ու տնակներում ապրողներին լուսանկարելով, փորձում ուշադրություն հրավիրել: Այդ ընտանիքներին օգնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել:
Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:
Փետրվարի 26-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
MasterCard-ը ցանկանում է հնացած գաղտնաբառերի փոխարեն օգտագործել սելֆիներ` առցանց գնումները հաստատելու համար:
Սերիալի գործողությունը ծավալվում Է 1814 թվականին. Ջեյմս Քեզայա Դելանին (Հարդիի հերոսը) Լոնդոն է վերադառնում Աֆրիկայում տասը տարի անցկացնելուց հետո: