Բաժիններ՝

Ճապոնիայում առաջին անգամ բնակչության թվաքանակը կրճատվել է

Ճապոնիայի բնակչության համընդհանուր մարդահամարը, որն անցկացվել է 2015 թվականին, գրանցել է բնակչության թվի կրճատում, հայտնում է NHK-ը:

Նշվում է, որ բնակչության թվի կրճատման պատճառն այն է, որ մահացությունը սկսել է գերազանցել ծնելիությունը:
«Ճապոնիան մուտք է գործել բնակչության կրճատման շրջան»,- ասվում է երկրի համազգային գործերի նախարարության զեկույցում:

Ճապոնիայի բնակչությունը ներկայում կազմում է 127 միլիոն 110 հազար 47 մարդ: Զեկույցի համաձայն՝ դա 0,7 տոկոսով քիչ է բնակչության նախորդ մարդահամարի տվյալներից, որն անցկացվել էր 2010թ.:

Վերջին մարդահամարի տվյալներով՝ բնակչության աճ է նկատվել 4 պրեֆեկտուրայում՝ Տոկիոյում, ինչես նաև Տիբա, Կանագավա, Սայտամա պրեֆեկտուրաներում: Դա տեղի է ունեցել հիմնականում նահանգներից կենտրոն բնակչության միգրացիայի հետևանքով:
Տոկիոյի բնակչությունն ավելացել է 2,7 տոկոսով ու ներկայում կազմում է 13,5 մլն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29