«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը Նեյմարի հետ 2 ամիս առաջ
Ըստ ESPN Brazil-ի տեղեկության՝ «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Նեյմարի հետ 2015թ. դեկտեմբերին: Նոր պայմանագիրը հարձակվողի հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիս:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կատալոնացիները մինչև հիմա պաշտոնական հայտարարություն չեն կատարում բրազիլացու, ով մեղադրվում է ֆինանսական մախինացիաների մեջ, կոմերցիոն պարտավորությունների և գործի քննության ձգձգման պատճառով:
Ամեն ինչից դատելով` Նեյմարի աշխատավարձը նոր պայմանագրով բարձրացվել է, և դրանից ավելի հիմա ստանում է միայն Լիոնել Մեսսին:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 22 հանդիպում, խփել է 18 գոլ և դարձել է 9 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը