Հարազատ մարդիկ, ընտանիք. սա ամենակարևորն է, ինչ կա յուրաքանչյուրի կյանքում:
Կիսապաշտպան Գարեթ Բեյլը սկսել է բանակցությունները «Ռեալի» հետ` նոր պայմանագրի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը:
Հայկական-միջազգային գործարար համաժողովը տեղի կունենա Փարիզում, 2016 թ-ի ապրիլի 16-ին Westin Paris-Vendôme հյուրանոցում: Համաժողովի նպատակն է ամբողջ աշխարհում հայերի միջև գործարար հարաբերությունները ավելի կոնկրետացնել:
Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը ռազմավարական նշանակություն ունեցող Օդնդաղ սարի գլխին, սարի ձախ կողմում հողային աշխատանքներ կատարելով՝ կրակակետ է կառուցել:
Քաղաքացի Ռուդիկ Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու վերաբերյալ տվյալներ:
Ինչպես հաղորդում է France Football-ը, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նախորդ շաբաթ հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար, տիկին Աննիկ Ժիրարդենին:
Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խումբը հայտնաբերել է համակարգ՝ բաղկացած աստղերից ու երկու հսկայական մոլորակներից՝ անսովոր ուղեծիրներով, ասվում է arXiv կայքում:
Ինչպես հայտնի է դարձել BBC-ին, ամերիկացի երգչուհի Մըրայա Քերին նշանադրվել է ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ:
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, տարածման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար փայտարվեստի վարպետ Մելիք Վարդանյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 21-ին, ժամը 07.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Ռուսլան Ն.-ն;
Այժմ իրավիճակը համեմատաբար կայուն է, բայց այնուամենայնիվ հակառակորդը կրակ է վարում մեծ տրամաչափի դիպուկահար զենքից, անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձում է ուսումնասիրել առաջնագիծը: Անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար մենք ինժեներական ծավալուն աշխատանքներ ենք կատարել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հունվարի 21-ին Երևանի կենտրոնում Գարեգին Սաթումյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Մանչեսթեր Յունայթեդն» անվանել է ոչ հավաստի տեղեկությունն այն մասին, որ «կարմիր սատանաների» ղեկավարները նախորդ շաբաթ Փարիզում հանդիպել են «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ` նրա՝ Անգլիայում հնարավոր աշխատանքի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2015 թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար, տիկին Աննիկ Ժիրարդենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։
Հունվարի 22-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի Բանավան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամանակ առ ժամանակ վնասվածքներից կամ ծանր աշխատանքից հետո սուր ցավեր ենք զգում: Ինչ անել, երբ ցավն ի հայտ է եկել անսպասելի կերպով: Գրեթե բոլորս սուր ցավերի դեպքում դիմում ենք ցավազրկող դեղամիջոցների:
Մյունխենյան «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել գերմանական գրանդում մնալն այն դեպքում, երբ իր մոտ ցանկություն առաջանա փոխել թիմը:
Ի պատասխան՝ Ա. Ահարոնյանն ասաց, որ քանի որ նախաքննության մարմինն արդեն քննում է այդ հարցը, իրենք նույն հարցը չեն կարող քննել: Հարցին՝ ինչո՞ւ Գեղամ Խաչատրյանին չեն ձերբակալել, Գևորգ Սաֆարյանին են ձերբակալվել, Ա. Ահարոյանը պատասխանեց, որ Ոստիկանութունը միջամտելու իրավասություն չունի, դա որոշում է նախաքննական մարմինը. «Տվյալ ոստիկանի գործողությունների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Ձեր հարցերը վերաբերվում են ոչ ոստիկանությանը»:
Քաղաքացի Դավիթ Վ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Որմնադիրների փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ն,:
Քիչ առաջ Ազատության հրապարկից մի խումբ երիտասարդներ երթ սկսեցին դեպի Ոստիկանության կենտրոնական գրասենյակ՝ ի պաշտպանություն «քաղբանտարկյալների»: Նրանք համոզված են, որ ոստիկան Գեղամ Խաչատրյանը Գևորգ Սաֆարյանի դեմ սուտ ցուցմունք է տվել ու պահանջում են պատժել ոստիկանին: Այժմ երիտասարդները Նալբանդյան փողոցով շարժվում են դեպի Ոստիկանություն:
Դորտմունդյան «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել մնալ ակումբում նախորդ մրցաշրջանի վերջում` թիմի ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելի հետ զրույցից հետո:
Նավակներից մեկը շրջվել է հունական Կալոլիմնոս կղզու ափամերձ հատվածում՝ խեղդվել է 34 մարդ, այդ թվում՝ 11 երեխա: