Անդադառնալով Հայկ Կյուրեղյանի, Գևորգ Սաֆարյանի և Շանթ Հարությունյանի հացադուլներին՝ Ժ. Սէֆիլյանը կոչ արեց հատկապես երիտասարդությանը՝ ի պաշտպանություն հացադուլ անողների պահանջին՝ գնալ և բանտերի մոտ վրաններ խփել, ակցիաներ իրականցել:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական է ուղարկել ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշված է.
Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան)։
Ուկրաինայում հունվարի 21-ի դրությամբ գրիպից մահացել է 72 մարդ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարարի տեղակալ Իգոր Պերեգինեցը:
Հունվարի 21-ին, ժամը 22.30-ին Երևանի Հ. Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ ՃՈ տեսուչները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին մատնացույց են արել երեք երիտասարդի, ովքեր վիճաբանել էին իրար հ
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող արժութային պահուստների ծավալը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 5 միլիարդ 16,7 միլիոն դոլար, ինչը 8 մլրդ 741,6 մլն դոլարով կամ 2,74 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է APA գործակալությունը:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան պետք է զինյալներից ազատագրի Իրաքի Մոսուլ ու Ռաքքա քաղաքները, հայտնում է Reuters-ը:
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը «De Telegraaf»-ի հետ զրույցում խոսել է «Բեշիկթաշի» ֆուտբոլիստ դառնալու և իր տրանսֆերի մանրամասների մասին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նամակով դիմել է Եվրոպայի մարդու իրավուքների պաշտպանին, որում հայտնում են, որ Հայաստանում մարդու իրավունքների ինստիտուտը չի գործում: Ինչպես հայտնի է, մոտ մեկ շաբաթ առաջ «Նոր Հայաստանը» հայտարարեց, որ եթե իշխանությունները հինգ օրում ազատ չարձակեն Գևորգ Սաֆարյանին, իրենք դիմելու են Եվրոպայի ՄԻՊ-ին:
Դեկտեմբեր ամսին բաժանորդների կողմից փաստացի սպառած գազի ծավալը համապատասխնում է գազահաշվիչի ցուցմունքին, հետևաբար նաև այդ հիմքով ներկայացված վճարման ենթակա գումարին:
Երդվյալ ատենակալների դատարանը ԱՄՆ Օկլահոմա նահանգի նախկին սպային դատապարտել է 263 տարվա ազատազրկման բռնաբարությունների մեղադրանքով, հայտնում է Associated Press-ը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում Հայկ Կյուրեղյանին, Գևորգ Սաֆարյանին և Շանթ Հարությունյանին անհապաղ դուրս գալ հացադուլից, քանի որ «նրանք պետք են ազատ Հայաստանի պայքարին»: Քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիս-քննարկման ժամանակ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ քաղաքացիներին մնում է ոչ թե «սահմանադրության հավատարմության պայքար, այլ հակաահաբեկչության պայքար նրանց նկատմամբ, ովքեր կեղծում են ժողովրդի ձայնը, որոնք ահաբեկում են հայ ժողովրդին»:
Կրեմլում հերքել են ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ իր պաշտոնից: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Financial Times-ը:
Հունվարի 21-22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մանկատների և երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների տնօրենները նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները, խնդիրները և 2016թ. ծրագրերն ու անելիքները:
Նախօրեին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է քաղաքային համայնքի ավագանու` նոր տարվա անդրանիկ նիստը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ իր իր պաշտոնից, գրում է Financial Times թերթը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու աշխատանքային օր իր հաշվին արձակուրդ է վերցրել։
Տաջիկստանի խորհրդարանը հունվարի 22-ին հավանության է արժանացրել երկրի Սահմանադրության փոփոխությունները, որը թույլ է տալիս երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնին ընտրվել անսահմանափակ քանակությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Տեղի է ունեցել դատական նիստ «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոյի գործով: Հիշեցնենք, որ Մասկերանոն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: Դատարանը Մասկերանոյին դատապարտել է 815 հազար եվրոյի չափով տուգանքի և մեկ տարի ազատազրկման:
Հունվարի 22-ին, ժամը 13.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն, հեռուստամեկնաբան Գեւորգ Ալթունյանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին հանձնել է «Առաջին լրատվական» ծառայության ամենամյա մրցանակը:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի վարժարաններից մեկում պայթյուն է որոտացել, հայտնում է Hurriyet թերթը:
Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևերը, ուստի և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, ինչպես նաև մյուս տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ընդունված ձևաչափը բանակցությունների համար:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, ոչ մոտակա ամիսներին, հնարավոր է, որ կյանքի կոչվեն Մինսկի համաձայնագրերն ու չեղյալ հայտարարվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանը պատրաստվում է ավիաբազա կառուցել Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին հայտնել է Fox News-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
ՀՀ վարչապետի 2015թ. դեկտեմբերի 24-ի N 1662-Ա հրամանով հաստատվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի կազմը: Այսօր ԵՊԼՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ Խորհրդի անդրանիկ նիստը:
«ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հունվարի 18-ին, ժամը 11.35-ին, 1950 թ. ծնված Ջեմմա Ս.-ն ոստիկանության Նաիրիի բաժնում դիմում էր ներկայացրել, որ Նոր Հաճն քաղաքի տարածքում իրեն անհայտ պայմաններում կորցրել է իր թղթապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտ` ծածկագրով:
Սույն թվականի հունվարի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14.42-ին (Գրինվիչի ժամանակով` 10.42-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում: