
Երգչուհի Մըրայա Քերին նշանադրվել է ավստրալացի միլիարդատիրոջ հետ

Ինչպես հայտնի է դարձել BBC-ին, ամերիկացի երգչուհի Մըրայա Քերին նշանադրվել է ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ:
Զույգը դադարել էր թաքցնել իրենց հարաբերությունները անցած ամառվանից: Հնարավոր հարսանիքի օրը դեռ հայտնի չէ:
Forbes ամսագրի տվյալով՝ 47-ամյա Փաքերը Ավստրալիայի ամենահարուստ մարդկանց թվում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է գրեթե 3 միլիարդ դոլար:
Տղամարդն իր հորից ժառանգել է մեդիակայսրություն, ինչպես նաև ունի խաղատների ցանց: 2013 թվականին նա ամուսնալուծվեց իր երկրորդ կնոջից՝ մոդել Էրիկա Բաքստերից:
Մըրայա Քերին համարվում է մեր ժամանակների ամենահայտնի փոփ երգչուհին: Իր առաջին ալբոմը նա թողարկել է 1990 թվականին:
2014-ին երգչուհին բաժանվեց ամերիկացի հաղորդավար Նիք Քեննոնից: