Բաժիններ՝

Ադրբեջանական զինուժն Օդնդաղի գագաթին կրակակետ է սարքել

Tesankyun.am-ը գրում է. Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը ռազմավարական նշանակություն ունեցող Օդնդաղ սարի գլխին, սարի ձախ կողմում հողային աշխատանքներ կատարելով՝ կրակակետ է կառուցել: Այն, հավանաբար, արվել է այդտեղ ծանր տեխնիկա կենտրոնացնելու համար: Նոր կառուցված հենակետը պարզ երեւում է Բաղանիս գյուղի կենտրոնից:

Սահմանապահ պայմանագրային զինծառայողներից կայքը տեղեկացել է, որ ադրբեջանական զինուժը Կոթի գյուղից 7կ մ հեռավորությամբ, բարձր սարի գլխին հառնող հնամենի Սուրբ Սարգիս վանքը վերածել է ռազմական հենակետի, այդտեղ կենտրոնացնելով զենք-զինամթերք: Խորհրդային տարիներին հայկական վանքը հայտնվել է Ադրբեջանի տարածքում,ադրբեջանցիները վանքի գլխից խաչը հանել են:

Սուրբ Սարգիս վանքի նկարը՝sahmanapahkoti.com կայքից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031