Բաժիններ՝

Փարիզում ապրիլին տեղի կունենա հայկական-միջազգային գործարար համաժողովը

Հայկական-միջազգային գործարար համաժողովը տեղի կունենա Փարիզում, 2016 թ-ի ապրիլի 16-ին Westin Paris-Vendôme հյուրանոցում: Համաժողովի նպատակն է ամբողջ աշխարհում հայերի միջև գործարար հարաբերությունները ավելի կոնկրետացնել: Հաջողված փորձով և պատմությամբ մոտ հարյուր գործարարներ կհանդիպեն Փարիզում, որպեսզի Հայկական Գործարար Գործակալության – Armenian Business Agency – հիմքերը դնեն, որը կսկսի գործել Փարիզում համաժողովի հաջորդ աշխատանքային օրն իսկ՝ 2016 թ.-ի ապրիլի 18-ին, և որի նպատակը կլինի՝

• Ստեղծել ամբողջ աշխարհում գործող հայ գործարար անհատների ու հայապատկան ընկերությունների տվյալների բազան,

• Ամրացնել հայ գործարարների ցանցը,

• Ստեղծել կապեր և համագործակցություն հայ գործարարների կամ ընկերությունների ղեկավարների միջև,

• Ներգրավել բարձր արժեք ունեցող նոր կամ արդեն գոյություն ունեցող բիզնես ծրագրեր, ուսումնասիրել դրանք և նպաստել վերջիններիս զարգացմանը,

• Գտնել անհրաժեշտ ֆինանսավորում այդ ծրագրերի համար,

• Նոր բիզնես հնարավորություններ առաջարկել ձեռնարկատերերին մի շարք ոլորտներում աշխարհի տարբեր վայրերում,

• Աջակցել Հայաստանի և սփյուռքի հայերի զարգացման ծրագրերին:

Այս առաջին անգամն է որ հայկական կառույց մը բարձրորակ մասնագետների մասնակցությամբ պատրաստվում է ստեղծել գործարար գրասենյակ, որը պետք է աշխատի տարբեր զարգացման նախագծերի վրա:

Այս գործակալությունը բաց կլինի բոլորի համար՝ թե՛ անհատների, և թե՛ տարբեր ընկերությունների, քանի որ մեծերն ու նվազ մեծերը, ծրագրերի հեղինակներն ու ներդրողները միասին հայ գործարար համայնքը ավելի կազմակերպված և հզոր կդարձնեն: Այս հայկական կառոյցը բացառապես հայկական ուղղություն չէ որ ունի, քանի որ մի կողմից գործարարությունը չի ճանաչում ազգային կամ էթնիկ սահմաններ, իսկ մյուս կողմից՝ հայերը միշտ ապրել և աշխատել են բաց միջավայրերում:

Փարիզի Հայկական-Միջազգային Գործարար Համաժողովը և Հայ Բիզնես Գործակալությունը բազմաթիվ հայ տնտեսվարողների ցանկության իրականացումն են, որոնք անկախ անհատական բիզնեսի զարգացումից, կնպաստեն նաև

Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի համայնքների զարգացմանը:

Համաժողովի ծրագիրը հետևյալն է՝

• Հայ-գործարար ցանցի ամրացում

• Բարեգործական բիզնես նախաձեռնություններ

• Ներդրումային հիմնադրամի ստեղծում

• Իրան. 150 միլյարդանոց բիզնեսի ծավալ-ինչպե՞ս գրավել

• Բարձր արժեքային ներդրումային նախագծերի ներկայացում

Քսան երկրներից գործարարներ կմասնակցեն այս համաժողովին:

Եթե դուք գործարար եք, ձեռներեց կամ գործադիր ղեկավար, նույնպես կարող եք մասնակցել գրանցվելով նախապես: Նոր ծրագրերի հեղինակները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Ընտրված նախագծերը կներկայացվեն համաժողովի մասնակիցների և Cercle d’Affaires-ի այլ ներդրողների ուշադրությանը:

Կապերը հետևյալ հասցեով՝ www.armenian-international-business-forum.com կամ՝ + 33 6 65 56 70 52

LE CERCLE D’AFFAIRES franco-arménien 17, rue Bleue, 75009 Paris, France info@ armenian-international-business-forum.com + 33 1 48 01 08 60 / + 33 6 65 56 70 52

www.armenian-international-business-forum.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս