
Ցավազրկող թեյ

Ժամանակ առ ժամանակ վնասվածքներից կամ ծանր աշխատանքից հետո սուր ցավեր ենք զգում: Ինչ անել, երբ ցավն ի հայտ է եկել անսպասելի կերպով: Գրեթե բոլորս սուր ցավերի դեպքում դիմում ենք ցավազրկող դեղամիջոցների: Սակայն կան նաև բնական միջոցներ: Դրանք բազմաթիվ են, սակայն այսօր խոսելու ենք ցավազրկող թեյի մասին, որը ներկայացրել է pic-words.ru կայքը: Այն շատ հեշտ է պատրաստվում, բացի այդ՝ շատ օգտակար է ամբողջ օրգանիզմի համար:
Բաղադրություն
- 1թ/գ դարչին
- 2թ/գ սև թեյ
- 2բաժակ ջուր
- 2թ/գ աղացած հիլ
- 2թ/գ քրքում
- ½ կտոր կոճապղպեղ
- ½ բաժակ նշի կաթ
- 1թ/գ մեղր
Պատրաստման եղանակը
Բոլոր մանր բաղադրիչները խառնեք, ավելացրեք ջուրն ու դրեք կրակին: 10 րոպե եփեք, ապա, ավելացրեք սև թեյն ու եփեք ևս 2 րոպե: Խառնուրդը թողեք մնա, ավելացրեք նշի կաթն ու մեղրը:
Թեյը խմեք ամբողջ օրվա ընթացքում: Հաճախականությունն ինքներդ որոշեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը