
Հայտնաբերվել է երկու հսկայական մոլորակ՝ անսովոր ուղեծիրներով

Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խումբը հայտնաբերել է համակարգ՝ բաղկացած աստղերից ու երկու հսկայական մոլորակներից՝ անսովոր ուղեծիրներով, ասվում է arXiv կայքում:
Աստղը, որն ստացել է HD 47366 անվանումը, կարմիր հսկա է ու Արևից մեծ է երկու անգամ: Դրա տարիքը մոտավորապես կազմում է 1,6 միլիարդ տարի: Այն գտնվում է Երկրից 260 լուսային տարի հեռավորության վրա:
Հաղորդվում է, որ աստղին սկսել են հետևել 2013 թվականից մարտից մինչև 2014 թվականի ապրիլը Ճապոնիայի աստղաֆիզիկական աստղադիտարանից:
Աստղագետները պարզել են, որ դրա շուրջը պտտվում են երկու խոշոր մոլորակներ, որոնք, ամենայն հավանականությամբ, գազային հսկաներ են:
Ամենահետաքրքիրն այդ համակարգում այն է, որ մոլորակների կեպլերովյան ուղեծիրներն անկայուն են ու կարող էին նման տեսքով գոյություն ունենալ 1000 տարուց ոչ ավելի:
Սակայն, որպեսզի գոյություն ունենան միլիոնավոր տարիներ, մոլորակների ուղեծիրները պետք է լինեն կլորավուն, այսինքն՝ տեղակայված լինեն միմյանց հակառակ:
Դեռ հայտնի չէ, թե ինչպես կարող էր Տիեզերքում նման համակարգ առաջանալ: