Ֆրանսիան կտրականապես դատապարտում է Իրանին C-300 համալիրներ մատակարարելու մասին ՌԴ-ի որոշումը. Ֆաբիուս
Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից Իրանին C-300 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելու մասին որոշումը կխանգարի Թեհրանի հետ միջուկային գործարքին և կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում:
Ֆաբիուսը կարծում է, որ այդ որոշումը սխալ ազդանշան է այն ժամանակ, երբ Արևմուտքը ձգտում է ավարտին հասցնել Իրանի «ատոմային հավակնությունները» սահմանափակող համաձայնագիրը. «Իրանի հետ համաձայնագիրը կոչված է կանխարգելել միջուկային զենքի տարածումը տարածաշրջանում, սակայն ավելի լայն իմաստով՝ նա պետք է վերացնի լարվածությունը տարածաշրջանում:
Պայմանագիրը վերականգնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեր ուղիղ քննադատությունն արտացոլում է նաև միջուկային բանակցությունների հանդեպ Ֆրանսիայի կոշտ դիրքորոշումը»: