Ուկրաինան անհնար է անվանել միասնական պետություն. Լավրով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հնարավոր չի համարում Ուկրաինայի մասին խոսել՝ որպես միասնական պետություն, քանի որ Կիևի իշխանությունները Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների աշխարհազորայիններին անվանել են ահաբեկիչներ:
Լավրովը որպես օրինակ՝ մեջբերել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդականի, ինչպես նաև Ռուսաստանում արգելված «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի հայտարարությունը: Լավրովը հիշեցրել է, որ նա խոստացել է «Ուկրաինայի արևելքը հետ խլել անջատողականներից ու ահաբեկիչներից»:
Լավրովը հայտարարել է. «Այդ մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել խաղաղ այնպես, ինչպես որ իրենք սովոր են իրենց տարածքում, պաշտոնապես հայտարարվում են ահաբեկիչներ, նրանց նկատմամբ հայտարարվում է որս, ողջ Ուկրաինայում ի հայտ են գալիս վահանակներ, թե ինչպես հայտնաբերել անջատողականներին՝ նրանց, ովքեր ցանկանում են ապրել իրենց ձևով և ոչ թե՝ ուկրաինական ձևով»:
Լավրովի խոսքերով՝ Ուկրաինայում մշտապես մերժում են երկրի արևելքի մարդկանց կենսակերպը: Լավրովը զարմանք է հայտնել, թե այդպիսի պայմաններում ինչպե՞ս կարելի է Ուկրաինայի մասին արտահայտվել՝ որպես միատարր պետության: