Բաժիններ՝

Ճանապարհատրանսպորտային 20 պատահարի հետևանքով 3 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 27-ը, խարդախության 25 դեպքից` 24-ը:

Բացահայտվել է գողության` 12, խուլիգանության` 2, շորթման, մաքսանենգության և դրամանենգության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 7, սպանության, ավազակային հարձակման և յուրացման 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 2-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 34-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս