Բաժիններ՝

Ռաուլ Կաստրոն համաձայնվել է Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ժամանել Մոսկվա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն համաձայնել է Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ժամանել Մոսկվա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն.

«Դա (Կաստրոյի այցը) վկայում է պատմությունը վերանայելու անթույլատրելիության, Խորհրդային բանակի դերի նվազեցման հանդեպ (Ռուսաստանի ու Կուբայի) մոտեցումների մերձեցման մասին»: Մատվիենկոն հավելել է, որ Կուբայում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնց կմասնակցի նաև ռուսական կողմը:

Սրանից առաջ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Հաղթանակի զորահանդեսին իրենց մասնակցությունը հաստատել են 25 երկրների ու միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարներ: Վերջնական ցուցակը կհստակեցվի միայն մայիսի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930