Բանջարեղենային դիմակներ մաշկի համար
Բանջարեղենը կարելի է օգտագործել խնամքի տարբեր միջոցներ ստանալու նպատակով: Եթե դեմքի մաշկի խնդիրներ ունեք, փորձեք ստորև ներկայացված բնական դիմակները:
Լոլիկից պատրաստված դեմքի դիմակ- Լոլիկի խյուս ստացեք, ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, կես թեյի գդալ կավի փոշի և խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված դիմակը քսեք դեմքին և թողեք չորանա: Այնուհետև, գեղեցիկ մաշկ ստանալու համար, լվացեք սառը ջրով:
Գազարի դիմակ- Գազարը հարուստ է վիտամին A-ով և լավ է զգայուն մաշկի համար: Այն օգնում է ազատվել ակնեից, սև կետերից, ինչպես նաև փոխում է մաշկի պիգմենտացիան:
Գազարի հյութ պատրաստեք, ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, մեղր և կաթ: Ստացված զանգվածը քսեք դեմքին և 2 րոպե մերսեք: Այնուհետև թողեք այդպես մնա 15 րոպե և լվացեք սառը ջրով:
Կարտոֆիլի դիմակ- Այս դիմակը հրաշալի է այն մարդկանց համար, ովքեր մաշկի չորության հետ կապված խնդիրներ ունեն: Կարտոֆիլը կտրատեք և այդ կտորներով մերսեք դեմքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը