Եղանակը հանրապետությունում. սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 21-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Ապրիլի 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում է ինտենսիվ անձրև, ապրիլի 23-ին և 24-ին լեռնային շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ապրիլի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-24-ին աստիճանաբար կնվազի 5-7, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 21-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է տեղումների դադար:
Երևանի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.20C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.70C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.10C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն