ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են քաղաքացու նկատմամբ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ընդունվեցի հակաօդային պաշտպանության ինստիտուտ եւ բարձր առաջադիմությամբ ավարտեցի: Սկզբում ՀՕՊ զորամասերից մեկում նշանակվեցի հաշվարկի պետ: Այնուհետեւ՝ 2011 թվականի տարեսկզբին, ծառայության նշանակվեցի փոխգնդապետ Կ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող մարտական կարեւորագույն խնդիր կատարող զորամասում: Ինձ վստահվեց բաժանմունքի պետի անչափ պատասխանատու պաշտոնը:
«Կարծում եմ՝ դեռ հաղթական ծրագրեր ունենք, մենք դեռ վրեժ կլուծենք»: Երկրորդ կարևոր իրադարձությունը, Ազատ Արշակյանի խոսքով, սահմանադրական բարեփոխումների «ֆարսն» էր:
Կոճապղպեղի օգտակար հատկանիշների մասին շատերը գիտեն: Այս հրաշալի բանջարեղենն օգտագործվում է բժշկական նպատակներով, քանի որ օգնում է ստամոքսի ցավերի, սրտխառնոցի և լուծի դեպքում: Բացի այս, կոճապղպեղը հրաշալի կերպով մաքրում է լյարդը:
Լոնդոնի աճուրդում վաճառքի կհանվի 15-րդ դարի մատանի, որը ենթադրաբար պատկանել է Ժաննա դ’Արկին, գրում է Daily Mail-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 4-ամյա երեխայի՝ էլեկտրահարվելու հետևանքով մահանալու դեպքի հանգամանքները:
Բասկետբոլի Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական խաղում մրցել են հավերժական մրցակիցներ «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»: Կատալոնացիները հաղթել են 91:84 հաշվով:
Վրացագետ Ալիկ Էրոյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վրաստանի իշխանությունների անցնող տարվա ձեռքբերումներից գլխավորը համարեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ, իսկ մյուսը, ըստ նրա՝ Եվրոպական հաձնաժողովի այն դրական եզրակացությունն էր, որը վերաբերում էր Վրաստանի համար ԵՄ երկրներ մուտք գործելու ազատականացման հարցին.
Այսօր 168.am-ը կապ հաստատեց ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ դիրքորոշում ունի Հանրապետության նախագահն իրեն ուղղված բաց նամակի և, մասնավորապես, Օպերային թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Մասնավորապես՝ թիվ 9/2 ընտրական տեղամասի անդամ Զավեն Միրիջանյանը 2015 թվականի նոյեմբերի 25-ին, ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, հանդիպել է նույն հանձնաժողովի անդամ Վ. Հարությունյանին և նյութապես շահագրգռելով պահանջել է ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող, չլրացված երկու վկայականներ, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:
Տիգրան Ուրիխանյանի ամանորյա ուղերձը:
Եվրոպական ակումբների ասոցիացիան հայտնել է տարվա լավագույն ֆուտբոլիստ և ակումբ անվանակարգում հաղթողներին:
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեվերջյան տոնական ընդունելությունը, որին ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր Կոմիտեի անդամները, ՀՖՖ աշխատակազմը, հյուրեր:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1979 թ. ծնված Կարեն Հ.-ին:
Թուրքիայի նախագահի կոչը ուղղված Միջին Արեւելքի երկրներին հասցեական է առաջին հայացքից` Էրդողանը նշում է այն երկրները, ուր դեպքեր են արձանագրվում։ Բայց հասցեական չէ կոչի պարունակած ամբաստանության բաժինը, որը պետք է փորձել հասցեականացնել, մեկնաբանության կարգով:
Ընկերությունը վերլուծել է էներգամատակարարման հուսալիության մակարդակը (սարքավորումների մաշվածություն, խափանումների, վթարների, անջատումների քանակ) և գնահատել է էներգամատակարարման հուսալիության մակարդակի նվազեցման ռիսկերը ներդրումների առկա միջոցների շրջանակներում, նաև առաջարկություններ է ներկայացրել՝ ուղղված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (2016-2036թ.) զարգացման ուղիների» ծրագրի բարելավմանը:
Աֆղանստանի իշխանությունները հայտնել են ԴԱԻՇ-ի զինյալների դեմ օդային օպերացիայի անցկացման մասին, ինչի հետևանքով երկրի արևելքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման շուրջ 70 անդամ:
Դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի քննությունը, հայտնում է haqqin.az-ը:
ՀՀ Նախագահի կարգադրությամբ՝ Արկադի Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից:
Թուրքիան չի տեսնում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորություն, մինչև Իսրայելը չբացի Գազայի հատվածի բլոկադան, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության Շենգավիթի և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Գագիկ Հ.-ն:
Վերջերս Իրաքում զարգացող դեպքերն ու արևելյան Թուրքիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ֆոնին՝ Բարզանի-Էրդողան բանակցությունները պետք է դիտել հենց այս տրամաբանությամբ: Թուրքիան կարող է հավանություն տալ թուրքամետ Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացին, իսկ Իրաքյան Քուրդիստանը Թուրքիային եւ Թուրքիայի միջոցով Եւրոպային կապահովի Ռուսական քարյուղի (նավթի) այլընտրանքային աղբյուրներով:
Գյումրու համար վայրիվերումների կամ ինչպես դեպքերի զարգացումը ցույց տվեց` փորձությունների տարի էր:
Կայքի տեղեկություններով՝ այգեգործական տնակը, որում հայտնաբերվել է տղան, պատկանել է նրա պապին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերը:
Դեկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի երեկոյան ժամերին, 31-ից հունվարի 2-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Ֆիզիկոս-մաթեմատիկոսներ Վահագն Գուրզադյանը Երևանի Արտեմ Ալիխանյանի լաբորատորիայից ու Ռոջեր Փենրոուզը Օքսֆորդի համալսարանից, ներկայացրել են մինչ Մեծ պայթյունը գոյություն ունեցող գերքաղաքակրթությունների հնարավոր բնակության վայրի մասին քարտեզը:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի 2015թ. դեկտեմբերի 16-ի հրամանգրով, բարերար, ՀՀ վաստակավոր բժիշկ տիկին Սառա Եսայանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Ս. Եսայանն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում որպես բժիշկ-ռևմատոլոգ:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անցկացվող հանրաքվեի ընթացքում թիվ 10/14 ընտրատեղամասում նշանակված հանձնաժողովի անդամ Ալլա Հ.-ն հայտնել է, որ քվեարկության հետ կապված ճշտումներ կատարելու շուրջ վիճաբանել է իրեն անծանոթ հինգ քաղաքացիների հետ, որի ընթացքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ: