Բաժիններ՝

Բասկետբոլ. Էլ կլասիկոյում հաղթեցին կատալոնացիները

Բասկետբոլի Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական խաղում մրցել են հավերժական մրցակիցներ «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»: Կատալոնացիները հաղթել են 91:84 հաշվով:

Կատալոնացիների առավելությունը զգացվել է ողջ խաղի ընթացքում: Արդեն չորրորդ քառորդից առաջ միավորների տարբերությունը եղել է 16 միավոր: Չնայած Արքայական ակումբի ներկայացուցիչները հաջող են անցկացրել խաղավարտը, միավորները տարբերությունը մնացել է 7:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողներն են դարձել ամերիկացի ծանր հարձակվող Ջաստին Դոելմանը, ով հավաքել է 17 միավոր ու տիրել 5 անդրադարձի, և չեխ խաղարկող Թոմաշ Ստարոնսկին՝ 16 միավոր, 7 անդրադարձ, 5 փոխանցում:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» միանձնյա զբաղեցրեց 2-րդ տեղը` 13 խաղում տոնելով 12 հաղթանակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս