Բաժիններ՝

Աճուրդում կվաճառվի Ժաննա դ’Արկի մատանին

Լոնդոնի աճուրդում վաճառքի կհանվի 15-րդ դարի մատանի, որը ենթադրաբար պատկանել է Ժաննա դ’Արկին, գրում է Daily Mail-ը:

Զարդը համապատասխանում է նկարագրությանը, որը տվել է Ժաննան իր հարցաքննության ժամանակ և որի մասին գրառումները պահպանվել են արխիվներում:

Jhesus Maria գրությամբ ու երեք խաչով մատանին ենթադրաբար աղջկան նվիրել են նրա ծնողները:

Մատանու նախնական գինը 10-14 հազար ֆունտ-սթեռլինգ է, թեև Timeline Auctions-ի կազմակերպիչները հուսով են, որ այն ավելի թանկ գնով կվաճառվի:
Աճուրդը տեղի կունենա 2016 թվականի փետրվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031