Կոճապղպեղը մաքրում է լյարդը
Կոճապղպեղի օգտակար հատկանիշների մասին շատերը գիտեն: Այս հրաշալի բանջարեղենն օգտագործվում է բժշկական նպատակներով, քանի որ օգնում է ստամոքսի ցավերի, սրտխառնոցի և լուծի դեպքում: Բացի այս, կոճապղպեղը հրաշալի կերպով մաքրում է լյարդը:
Կոճապղպեղը հայտնի է իր կծու համով: Այն բժշկության մեջ օգտագործվում է ավելի քան 2000 տարի շարունակ: Թարմ կոճապղպեղն օգտագործվում է գլխացավերը, արթրիտն ու այլ հիվանդություններ բուժելու համար:
Օրգանիզմն առավոտյան մաքրելու համար բավական է 50գ կոճապղպեղ օգտագործել: Պարզապես պետք է կտրատել կոճապղպեղը մի քանի շրջանակներով և եռացնել 1 բաժակ ջրով, 15-20 րոպե՝ ցածր կրակի վրա: Երբ խառնուրդը մի փոքր սառչի, այն քամեք և ավելացրեք կիտրոնի հյութ ու 1 թեյի գդալ մեղր:
Այս թեյը ոչ միայն կթարմացնի օրգանիզմը, այլև՝ կմաքրի լյարդը տոքսիններից:
Ինչպես գիտեք՝ լյարդը կարևոր օրգաններից է, որը ֆիլտրի դեր է կատարում ու մաքրում արյունը: Այնպես որ, այն տոքսիններ կուտակող ամենամեծ օրգանն է, որն ինքն էլ մաքրման կարիք ունի: Կոճապղպեղի թեյի օգնությամբ կկարողանաք մաքրել լյարդն ու վերադարձնել նրան իր առողջ ֆունկցիան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը