Հուլիսի 30-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը փակվել է տանը և սպառնում է ավտոմեքենայի գազի բալոնով պայթեցնել տունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է երկրաշարժ, որը զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մաքսային մարմիններին՝ արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների համար ապրանք ներմուծողների համար, քանի որ մաքսավորներին քաջ հայտնի է, թե նրանցից ով է զբաղվում վերավաճառքով:
Հուլիսի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևաբերդ-Զառ ճանապարհին՝ Զառ գյուղի վերջնամասում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել աջակողմյան ձորակը:
Ընդունելության քննությունները բացառապես դարձել են ընթացիկ գործառույթ և ոչ թե ամառվա տապին մեր հասարակությանը գրգռող խնդիր, որն իր սրությամբ ժամանակին միայն զիջում էր ընտրական գործընթացներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրի մասին ինքը խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, ով նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրին
Գյուլումյանին զանգահարել է անձամբ Երվանդ Զախարյանը, անպատվել, բղավել է նրա վրա, թե ինչու է ընդունել մարդկանց, իսկ Գյուլումյանն էլ արդարացել է, թե Վահան Հայրապետյանն է իր մոտ բերել:
«Գազպրոմ» խումբը վերակազմավորում է իր արտասահմանյան ակտիվները փոփոխված քաղաքական ու տնտեսական իրավիճակի հետևանքով, ասվում է «Գազպրոմ Գերմանիա» խմբի տարեկան հաշվետվության մեջ, որը միավորում է 40-ից ավելի ընկերություն Եվրոպայի, Ասիայի ու ԱՄՆ-ի ավելի քան 40 երկրում:
Օգոստոսի 1-ից մեկնարկող Հայաստանի առաջնությունում իրենց ելույթները «Փյունիկում» չեն շարունակի միանգամից 5 ֆուտբոլիստ: Այդ ֆուտբոլիստներն են Ջերեմիա Ջոնը, Ռումյան Հովսեփյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Մասիս Ոսկանյանը և Սեզար Ռոմերոն:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հուլիսի 30-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478 դրամ։
Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-3-ը Արցախի հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Հուլիսի 29-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ և Սիլիկյան թաղամասերին հարակից խճահանքի մոտակայքում այրվում է տրակտոր:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակության Վրաստան կատարած աշխատանքային այցը եզրափակվել է Ջավախքում: Պատվիրակության անդամներն այցելել են Ախալքալաքի «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոն:
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ հետաձգվել են անորոշ ժամանակով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի կառավարությունում իր աղբյուրին:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ԿԱ ոստիկանության գործունեության ոլորտի 2015-2017թթ. բարեփոխման ծրագիրը
Քիչ առաջ Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանին եւ առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Տիգրան Առաքելյանը հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին եւ ներկայացրել է դիմում՝ խնդրելով Օմբուդսմենի աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում:
Եթե Իրանը կատարի իր պարտականությունները, համաձայն պայմանավորվածությունների ու պատժամիջոցները հանվեն, ապա Մեծ Բրիտանիայի կառավարությունը Իրանում կաջակցի բիզնես հնարավորությունների զարգացմանը:
Բուդաղյան եղբայրների սպանության գործով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի տանը առգրավված զենքի օրինականության հետ կապված քննարկումներից ելնելով, որոշեցինք պարզել, թե քանի միավոր զենք որ պետական մարմնի կողմից և ով է պարգևատրվել զենքով:
ՀՀ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր նվազագույնի հասցնել տնտեսվարող սուբյեկտների ստուգումների քանակը:
Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 12.25-ին, անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Անահիտ Վ.-ն:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն առ այն, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է հարգեն սեփական քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Այս մասին հայտնում է APA-Ն:
Մասնագետների կարծիքը մեկն էր՝ հանրությունը պատշաճ իրազեկված չէ, եթերում առկա գովազդային հոլովակներն էլ, որոնք պետք է իրազեկեին, արդեն հնացել են:
ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում այսօր հայտարարություն է հրապարակել մալայզիական ավիաուղիներին պատկանող «Բոինգի» բանաձևի արգելափակման վերաբերյալ ու բացատրել, թե ինչու է վետո դրել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի վրա:
«Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիի» հետ մտնում է պայքարի մեջ «Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոունզի համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
Թուրքիայի Զինված ուժերը խանդակներ են փրում ու պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանին:
Թուրքական Milliyet թերթը հաղորդում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) քննադատությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանը, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանը և Հաբեթ Վարդանյանը` մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձինք, կատարել են պաշտոնեական կեղծիք:
Վարչապետը կարևորել է այս ծրագիրը, որը նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության արդյունավետությունը պետք է գնահատել տնտեսական թվերով: