Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պայքարի մեջ է մտնում Սթոունզի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիի» հետ մտնում է պայքարի մեջ «Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոունզի համար:

The Guardian-ի տեղեկությամբ՝ «մանկունյանցիները» հասկացրել են ֆուտբոլիստին, որ կցանկանային նրան տեսնել իրենց ակումբում, սակայն դեռևս պաշտոնական առաջարկություն չեն ուղարկել:

«Չելսին» այս ամառ 2 անգամ փորձել է ձեռք բերել Սթոունզին, սակայն 2 անգամ էլ մերժում է ստացել «Էվերթոնի» կողմից: «Կապույտները» պատրաստ էին 21-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 26 մլն ֆունտ, բայց «Էվերթոնը» Սթոունզի համար ցանկանում էր ստանալ 30 մլն:

Սթոունզի պայմանագիրն «Էվերթոնի» հետ ուժի մեջ է լինելու ևս 4 տարի, և վերջերս ֆուտբոլիստը հայտարարել է, որ երջանիկ է իր ակումբում: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» ակնհայտ առավելություն ունեն «Էվերթոնի» նկատմամբ: Երկու ակումբն էլ կարող են երիտասարդ ֆուտբոլիստին առաջարկել խաղ Չեմպիոնների լիգայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս