Քաղաքացին սպառնացել է պայթեցնել տունը
Հուլիսի 30-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը փակվել է տանը և սպառնում է ավտոմեքենայի գազի բալոնով պայթեցնել տունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Խ.-ը բացել է խոհանոցի գազօջախի, ինչպես նաև նախապես տուն տարած ավտոմեքենայի գազի բալոնի (դատարկ) փականները՝ փորձելով ինքնասպան լինել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տան գազամատակարարումը դադարեցվել է:
Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և հարազատների հետ բանակցությունների արդյունքում քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: