Բաժիններ՝

«Գազպրոմը» վերակազմավորում է իր արտասահմանյան ակտիվները քաղաքական ու տնտեսական իրավիճակի հետևանքով

«Գազպրոմ» խումբը վերակազմավորում է իր արտասահմանյան ակտիվները փոփոխված քաղաքական ու տնտեսական իրավիճակի հետևանքով, ասվում է «Գազպրոմ Գերմանիա» խմբի տարեկան հաշվետվության մեջ, որը միավորում է 40-ից ավելի ընկերություն Եվրոպայի, Ասիայի ու ԱՄՆ-ի ավելի քան 40 երկրում:

«2014 թվականին աշխարհում ստեղծվեց աշխարհաքաղաքական լարված իրավիճակ: Ռուբլու փոխարժեքի թուլացումը երկրորդ կիսամյակում, ինչպես նաև նավթի գնանկումը հանգեցրին Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղման:
Կապված տնտեսական ու քաղաքական պայմանների հետ՝ «Գազպրոմ» խումբն իրականացնում է իր արտասահմանյան ակտիվների վերակազմավորում»,-նշված է ընկերության հաշվետվության մեջ:
«Գազպրոմ Գերմանիայի» զեկույցում հաղորդվում է նաև Սերբիա գազ մատակարարող Russian-Serbian Trading Corporation a.d. (RST) օպերատորի փակման մասին, որը որոշ տարիների ապահովել է երկրի գազային հաշվեկշռի մինչև կեսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս