Թուրքիան «Թուրքական հոսքի» բանակցությունները հետաձգել է գազային գնի վեճի պատճառով. Reuters

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ հետաձգվել են անորոշ ժամանակով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի կառավարությունում իր աղբյուրին:

Թուրքական իշխանությունները պնդում են, որ ռուսական կողմը տարեկան 28-30 մլրդ խմ գազի դիմաց պետք է կատարի 10,25% զեղչ:
«Ռուսաստանը պահանջում է Թուրքիայից միանգամից համաձայնության գալ նախագծի համաձայնագրի մի շարք առանցքային կետերի վերաբերյալ: Դա անհնար է: Նման պայմաններում գազի 10,25-տոկոսանոց զեղչը մեր իրավունքն է»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Կետերից մեկը, որի հետ համաձայն չէ թուրքական կողմը, Մոսկվայի պահանջն է գազատարի միանգամից 4 ճյուղի կառուցման վերաբերյալ:
Թուրքիան դեռ համաձայնություն է տվել գազատարի միայն մեկ ճյուղի շինարարության վերաբերյալ:

Ավելին, գազային գնի վեճի հարցով թուրքական իշխանությունները պատրաստ են դիմել միջազգային դատարան:

Տեսանյութեր

Լրահոս