Բորսայում դոլարն էժանացավ 1 դրամով
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հուլիսի 30-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.21%-ով կամ 1 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 250 հազար դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 476.5 դրամով, վաճառվում 480 դրամով: