Բաժիններ՝

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է երկրաշարժ, որը զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից:

ՍՊԾ գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 27-ին, Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ռուսթավի քաղաքից 43 կմ դեպի արևելք, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ (մագնիտուդ 4): Ստորգետնյա ցնցումները, մասնավորապես, զգացվել են Նոյեմբերյանում` 4-5 բալ, Կողբում` 4 բալ, Ստեփանավանում` 3-4 բալ, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ, որից 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ (մագնիտուդ 2.3) Թուրքիայի Վան քաղաքի, մեկն էլ՝ Իրանի Ահար քաղաքի (մագնիտուդ 2.6) տարածքում: Հուլիսի 23-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ (մագնիտուդ 3.5): Հաջորդ օրը Թուրքիայում տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ՝ Բիթլիս քաղաքից 50 կմ դեպի արևելք գտնվող էպիկենտրոնով:

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Դրանցից երկուսը տեղի են ունեցել Ինդոնեզիայի տարածքում (6 և 7 մագնիտուդ), մյուս երկուս էլ՝ Ալյասկայում (6.9 և 6.3 մագնիտուդ): Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս