Նա նշեց, որ ԱԺ են եկել Սահմանադրությունը մերժելու նպատակով և ժողովրդին կոչ անելու՝ սկսել դիմադրության շարժում: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի՝ նախագահական նստավայր գնալու փաստը Լ.Զուրաբյանը հրաժարվեց մենաբանել. «Առանց մեկնաբանության՝ ժողովրդի համար ամեն ինչ պարզ է»:
«Բարսելոնայի» նախկին դարպասապահը շարունկում է ըմբռնել Լուի Վան Գալի փիլիսոփայությունը փոխարինող կազմում: Դե Խեան, ում տրանսֆերը «Ռեալ» ձախողվեց, ընդգրկվել է «կարմիր սատանաների» Չեմպիոնների լիգայի հայտացուցակում:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները՝ ուղիղ ինտերնետային հեռարձակմամբ:
«Մենք արդեն քննարկեցինք, Արփինե Հովհաննիսյանը նախագահի կողմից կնշանակվի որպես արդրադատության նախարար»,- ասաց Գ.Սահակյանը:
Քոչարյանի կանխատեսումներից մեկին, թե Հանրապետականները կմիանան իրեն, Գ.Սահակյանը հակադարձեց. «Ես չգիտեմ լամ, թե ցավամ, որ բոլորը կապում են իրանց և՛ հզորությունը, և՛ թուլությունը Հանրապետականի հետ»:
Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ նոր Սահմանադրությունը չի օգնի աշխատատեղերի խնդիրը լուծելուն:
Երեկ, 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի շրջանակներում Իտալիայի հավաքականը տանը հաղթեց Մալթային (1:0), Հոլանդիան պարտվեց Իսլանդիային (0:1), Ղազախստանը արտագնա խաղում զիջեց Չեխիային (1:2), իսկ Բելգիան հաղթեց Բոսնիայի և Հերցոգովինայի հավաքականին (3:1):
Դիտարկմանը, որ 6 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը «չարիք» էր, հիմա դարձավ բարեգործ, Գ.Սահակյանը նշեց, որ քաղաքական պրոցեսներում բնութագրերը տարբեր կարող են լինել. «Եթե քաղաքական պրոցեսներում երկրի համար վտանգներ են սպառնում, դա լինի Ծառուկյան, թե Գալուստ Սահակյան, եթե չարիքի ճանապարհն է, ուրեմն պետք է անունները իրենց անունով կոչել»:
Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել և վարել է կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ու կառավարման առավել արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ:
«Հակառակորդը չի կարողանում հաղթել ԶՈՒ-ին և իր չարությունը թափում է քաղաքացիական անձանց վրա»,- ասել է Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 5 խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին հարցին:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին ակնկալում է ազգային արժույթի ամրապնդում միջնաժամկետ հեռանկարում: Նրա խոսքով՝ լարին ավելի շատ է արժեզրկվել, քան պետք է լիներ, գրում է
Ադրբեջանի Օղուզի շրջանի տարածքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով երկրի սեյսմոլոգիական ծառայությանը:
Նաև տեղեկացրեց, որ գիշերը ժամը 2-ից սկսած Ավան թաղամասում հայտարարվելու է պարեկային ժամ, որը տևելու է լուսաբաց: «Բոլոր նրանք, ովքեր կլինեն դրսում, ոստիկանները փորձելու են ուղղել դեպի տուն»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
«Պաշտպանված չէ շարքային զինավորը, նորակոչիկը, զոհ ենք տալիս, չունենք առավելագույն մեխանիզմներ՝ կանխելու, կանխարգելելու, ոչ միայն պատասխանելու: Եթե Ադրբեջանը պետք է անընդհատ պատերազմ սադրի, չգիտեմ՝ ումի՞ց ինքը կարող է երաշխիքներ ունենալ, մենք պետք է կարողանանք դա կանխել»:
«Եթե երկրի նախագահը Գերագույն գլխավոր հրամանատարն է, բայց չի կարող մոբիլիզիացնել բոլոր ռեսուրսները՝ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար, ի՞նչ է դա տալիս իրեն՝ ոչինչ»:
Նասմինսկի շրջանային դատարանը երկարեցրել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանքի ժամկետը, haqqin.az-ին հայտնել է նրա փաստաբան Էլմար Սուլեյմանովը:
2015թ. սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը:
Օրեր առաջ Էգեյան ծովում՝ Թուրքիայի Բոդրում քաղաքի մոտ նավակի աղետի հետևանքով մահացած 3-ամյա Այլան Քուրդիի հայրը՝ Աբդուլլահը, վերադարձել է Սիրիա՝ իր ընտանիքին հողին հանձնելու համար, հայտնում է AFP-ն:
«Մենք պատրաստ ենք թեկուզ վաղը շարունակել բանակցությունները ու միջկառավարական համաձայնագրի մշակումը, սակայն, ըստ իս, նրանք դժվար կարողանան դա անել մինչև նոր ընտրություններն ու կառավարության նոր կազմի ձևավորումը»:
Ադրբեջանական Haqqin.az գործակալություն հայտնում է, որ Մուրովդաղի շրջանում սպանվել է 19-ամյա մի զինծառայող:
Շատ կարևոր է սեռական դաստիրակաության հիմքը դնել անձի ձևավորման և զարգացման դեռ վաղ հասակաից, որպեսզի հետագայում խուսափենք անտեղյակության հետևանքով ծագող անցանկալի հետևանքներից:
Արևմտյան երկրները չեն կարող դիտարկել Ռուսաստանին որպես գործընկեր Ուկրաինայում նրա ագրեսիայի պատճառով:
«Քաղաքական կյանք է, դիրքորոշումները մեկ-մեկ փոխվում են քաղաքական իրավիճակի հետ: Ես դեմ չեմ փոփոխության, բայց այդ փոփոխությունը պետք է լինի ժամանակի, տեսակի և բովանդակության մեջ բանական»:
ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրայում ոչնչացրել են 3 հնագույն դամբարան, որոնք կառուցվել էին 44-103 թվականներին, հայտնել է Պատմական ժառանգության պաշտպանության սիրիական բաժինը:
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. սեպտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այսօր եղել են սահմանամերձ գյուղերում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Եվրոպան, «կուրորեն հետևելով ամերիկյան հրամաններին», լրջորեն տուժել է: Պուտինը միանգամայն սպասելի է անվանել Եվրոպայում ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը, հայտնում է TASS-ը:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հարցարդում արեց, թե ինչո՞ւ է հայ ընտանիքը բնորոշվում որպես «բազմացման հիմք»:
«Այո մենք ուեննք կարգապահական խնդիր, ունենք տարբեր ոճերի մոտեցում, դա նաև մեր ուժն է, իմ կարծիքով՝ կար տարընթերցում վարչության որոշմանը: Ես կարծում եմ, որ ոճերի տարբերություն է, բայց, այո, մենք ազատական ուժ ենք, ունենք գաղափարների ներքին մրցակցություն, կածում եմ՝ դա մեր առավելությունն է, բայց մենք ունենք նաև կարգապահական խնդիր ու պետք է լուծենք դա»:
Այսօր ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ մերժել են հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որովհետև հասկանում են, թե ինչ հանցավոր գործընթաց է իրականացվում: