Բաժիններ՝

Ագրեսորները չեն կարող գործընկերներ լինել. Լիտվայի նախագահը՝ Ռուսաստանի մասին

Արևմտյան երկրները չեն կարող դիտարկել Ռուսաստանին որպես գործընկեր Ուկրաինայում նրա ագրեսիայի պատճառով: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Վիլնյուսում ՆԱՏՕ-ի ուժերի ինտեգրման կենտրոնի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Մենք մեր ընտրությունը հիմնավորում ենք անվտանգության ոլորտում փաստերի վրա: Ռուսական ագրեսիան Ուկրաինայում վտանգ է ներկայացնում ողջ Եվրոպա մայրցամաքի համար»,- նշել է նա:
«Ագրեսորները չեն կարող գործընկերներ լինել»,- ընդգծել է Գրիբաուսկայտեն:

«Մենք ուժեղացնում ենք մեր անվտանգությունը, ավելացնում ենք պաշտպանական բյուջեն: Մենք պատրաստ ենք կատարել աշխատանքի մեր մասը՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»,- ընդգծել է Լիտվայի նախագահը:
«Հարկավոր է հիշել, որ սպառնալիքը մեկին, սպառնալիք է բոլորին»,- հավելել է Գրիբաուսկայտեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930