![](/banners/BeFunky-design.jpg)
«Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունները կշարունակվեն Թուրքիայի ընտրություններից հետո. Նովակ
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/alexander_novak.jpg)
Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը չի ակնկալում «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր ստորագրել Թուրքիայի իշխանությունների հետ մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը, լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն Արևելյան տնտեսական ֆորումի կուլիսներում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք պատրաստ ենք թեկուզ վաղը շարունակել բանակցությունները ու միջկառավարական համաձայնագրի մշակումը, սակայն, ըստ իս, նրանք դժվար կարողանան դա անել մինչև նոր ընտրություններն ու կառավարության նոր կազմի ձևավորումը»,- ասել է Նովակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 28-ին հաստատել է երկրի ժամանակավոր կառավարության կազմը, որը գործելու է մինչև նոյեմբերի 1-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները: