Բաժիններ՝

Եվրոպայում ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի պատճառը Արևմուտքի սխալ քաղաքականությունն է. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Եվրոպան, «կուրորեն հետևելով ամերիկյան հրամաններին», լրջորեն տուժել է: Պուտինը միանգամայն սպասելի է անվանել Եվրոպայում ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը, հայտնում է TASS-ը:

«Գիտեք, այս մասին արդեն շատ են խոսել: Ես կարծում եմ, որ դա միանգամայն սպասելի ճգնաժամ է: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ մենք ասում էինք, որ առաջանալու են խոշորամասշտաբ խնդիրներ, եթե մեր այսպես կոչված արևմտյան գործընկերները իրականացնեն այն սխալ արտաքին քաղաքականությունը հատկապես մուսուլմանական աշխարհի երկրներում, Մերձավոր արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, որը նրանք իրականացնում են մինչ օրս»,- ասել է նա:

Պուտինի կարծիքով՝ Եվրոպայում ներգաղթյալների ճգնաժամը դարձել է սեփական չափանիշների պարտադրումը՝ առանց հաշվի առնելու այլ երկրների սոցիոմշակութային յուրահատկությունները:

«Դա ի՞նչ քաղաքականություն է: Դա սեփական չափանիշների պարտադրում է՝ հաշվի չառնելով այս շրջանների պատմական, կրոնական, ազգային, մշակութային յուրահատկությունները: Դա առաջին հերթին մեր ամերիկացի գործընկերների քաղաքականությունն է»,- ասել է Պուտինը՝ զարմանք հայտնելով, թե ինչպես են ամերիկյան ԶԼՄ-ները քննադատում Եվրոպային ավելորդ խստության մեջ, այն դեպքում, երբ հենց ԱՄՆ-ն է հարուցել այդ խնդիրը:

«Ես զարմանքով եմ նայում հիմա այն բանին, թե ինչպես որոշ ամերիկյան ԶԼՄ-ներ ինչպես են քննադատում Եվրոպան ներգաղթյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը նման ծանրաբեռնվածություն չի զգում՝ կապված միգրացիոն հոսքերի հետ, իսկ Եվրոպան կուրորեն հավատում է ամերիկյան հրահանգներին ու լրջորեն տուժում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս