ԴԱԻՇ-ի զինյալները 3 հնագույն դամբարան են ոչնչացրել Պալմիրայում
ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրայում ոչնչացրել են 3 հնագույն դամբարան, որոնք կառուցվել էին 44-103 թվականներին, հայտնել է Պատմական ժառանգության պաշտպանության սիրիական բաժինը:
Ինչպես գործակալությանը հայտնել է Associated Press-ը, բաժնի ղեկավար Մամուն Աբդելքարիմը հայտնել է, որ ջիհադիստները պայթեցրել են 3 առավել լավ պահպանված դամբարանները, որոնք կառուցված են եղել աշտարակաձև:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հրապարակել էին արբանյակային լուսանկարներ, որոնք վկայում են այն մասին, որ ԴԱԻՇ-ի զինյալները ավերել էին Պալմիրայում Բելի հնագույն տաճարը, որը կառուցվել էր 32 թվականին: