Վրաստանի էկոնոմիկայի նախարարը միջնաժամկետ հեռանկարում լարիի ամրապնդում է ակնկալում

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին ակնկալում է ազգային արժույթի ամրապնդում միջնաժամկետ հեռանկարում: Նրա խոսքով՝ լարին ավելի շատ է արժեզրկվել, քան պետք է լիներ, գրում է

Ինչպես նշում է նախարարը, երկիրը մեծ լյուֆթ ունի այն բանի համար, որ լարին միջնաժամկետ հեռանկարում կարողանա ամրապնդել դիրքերը:

«Լարիի մասով ցանկանում եմ հստակ հայտարարել, որ իշխանության բոլոր ճյուղերը աշխատում են համատեղ, գրեթե ամեն օր տեղի են ունենում հանդիպումներ ու մանրամասն վերլուծություն: Մակրոտնտեսական չափանիշներով՝ այսօր լարին ավելի շատ է արժեզրկված, քան պետք է լիներ: Երբ կուսումնասիրենք վճարային հաշվեկշիռը, կտեսնենք, որ իրական ճնշում ազգային արժույթի վրա, այսօրվա դրությամբ, 182 մլն լարի քիչ է՝ համեմատած անցած տարվա հետ, ինչը նշանակում է, որ մենք ունենք բավականին մեծ լյուֆթ այն բանի համար, որ լարին ամրապնդվի

Իհարկե, երկրում, որտեղ կա լողացող արժութային փոխարժեք, տատանումներ կլինեն: Մեր երկիրը փոքր տնտեսություն է, մենք բաց տնտեսություն ենք, ու բնականաբար, արտաքին գործոնները մեզ վրա կազդեն, սակայն այս պահի դրությամբ, ճիշտ քաղաքականությամբ, կարծում եմ, միջնաժամկետ հեռանկարում լարին կամրապնդվի»,- հայտարարել է Կումսիշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս