Իհարկե, ես, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, նույնպես խոր ցավով եմ տեղեկանում սահմանին տիրող իրավիճակի մասին: Խոնարհվում եմ հայրենիքիս պաշտպանների առջև, խոնարհվում եմ նաև մեզ իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմների առջև, իսկ հայ զինվորիս մայրերին ուժ ու կորով եմ մաղթում:
Հայոց անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ և Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող թվով 300 ուսանողների հետ միասին հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման զորավարժարան՝ ուսանողների կրակային պատրաստվածությանը նվիրված միջոցառում կազմակերպելու համար:
«Հանդիպել եմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միջնորդության հաջորդ քայլերը համակարգելու համար: Բոլոր համանախագահ երկրները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի խաղաղ և բանակցությունների միջոցով կարգավորմանը»,- գրել է նա։
Մեր տեղեկություններով` ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է լինելու 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ Կառավարության հավանությանն արժանանալաց հետո այն անմիջապես ուղարկվելու է ՀՀ Ազգային ժողով։
Արտառոց դեպք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանը սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է բուժօգնությունն ուշացնելու պատճառով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, Աբովյան քաղաքի բնակիչ Կարեն Ֆիթլջյանը քրեակատարողական հիմնարկում մի քանի օր շարունակ վատ է զգացել եւ այդ մասին տեղյակ է պահել ՔԿՀ պատասխանատուներին, սակայն, ամենայն հավանականությամբ, ՔԿՀ պատասխանատուները ընթացք չեն տվել դատապարտյալի բողոքին:
Որդու ընկերոջը`12-ամյա Մարտին Բալյանին ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանի դեմ բողոքը Բալայանները ոստիկանությունից հետ են վերցրել։
«Առանց Մեսսիի խաղալը մեծ մարտահրավեր է մեզ համար: Նա անփոխարինելի է, բայց նրա համար հաղթելը լրացուցիչ խթան է: Մեր փիլիսոփայությունը կմնա նույնը, և մենք կանենք այն, ինչ նախկինում արել ենք: Ես չեմ խնդրի անել ավելին` Մեսսիի բացակայությունը կոծկելու համար»:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը կողմ է, որ Երևանի օրվան նվիրված «Էրեբունի Երևան» տոնակատարությունների բյուջեն ուղղվի դեպի սահմանամերձ գոտի: Նման հանրային պահանջ ձևավորվում է վերջին օրերին:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում:
ԱԺ շախմատիստ պատգամավորները շախմատի վարպետ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 1-ին կմեկնեն Մոսկվա՝ միջխորհրդարանական շախմատի առաջնությանը մասնակցելու:
N երթուղու միկրոավտոբուսի տարեց վարորդը ուղևորներին փոխադրում է հյուրօրինակ «հյուրասիրությունով»:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 22.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղում` «Արարատ» գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 25-ին Սևանա լճում ջրահեղձ եղած Դավիթ Վիրաբյանը Հայրավանք գյուղի բնակիչ էր։ Գյուղապետ Դավիթ Բադոյանից տեղեկացանք, որ 32-ամյա երիտասարդը 2 անչափահաս երեխա ուներ. «Նորաստեղծ ընտանիք էր, երեխաները 4 և 2 տարեկան են։ Հանգիստ, շփվող, ծիծաղադեմ տղա էր, ուղղակի ալեկոծություն է եղել։ Գնացել էին ձուկ բռնելու, փոթորիկ էր սկսվել ու նավակը շուռ տվել»,– ասաց գյուղապետը։
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման երկկողմ հանդիպում են անցկացնում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի խփել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բաժակին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Ռուսաստանին կոչ է արել միջազգային խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինի պես ԵՏՄ-ի և ԵՄ-ի ինտեգրման լուրջ հեռանկարներ է տեսնում:
2018 թվականին ավարտին կհասցվեն «Ռոբերտ Սահակյանց» արվեստանոցի պատրաստած «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի աշխատանքները:
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնվել է «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում:
Փարիզը պատրաստ է Սիրիայում հակամարտության լուծման հարցում աշխատել Ռուսաստանի և Իրանի հետ, բայց ոչ նախագահ Բաշար Ասադի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով ընկերություն անելով երիտասարդի հետ և իր բնակարանում իր կամքով մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենալով նրա հետ և տեղեկանալով, որ վերջինս լքել է իրեն, տղային պատժելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն՝ մեղադրելով նախկին ընկերոջը ծանր հանցագործության կատարման մեջ
Այն, որ շաքարը վտանգավոր է, որևէ մեկին չի զարմացնում: Շաքարը մեծ քանակով էներգիայի աղբյուր է, և կյանքի ժամանակակից տեմպի պայմաններում մենք չենք հասցնում այն ծախսել: Հենց դրա ավելցուկներն օրգանիզմը կուտակում է ճարպի տեսքով: Սա չի նշանակում, որ պետք է ամբողջությամբ հրաժարվել շաքարից: Հետևեք օրգանիզմի ռեակցիային, որպեսզի հասկանաք ձեզ անհրաժեշտ չափաքանակը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մասնակիցների համար կերակրացանկը կազմվում է դեռ հունվարին, իսկ ուտստները սկսում են պատրաստել միջոցառումից 2 օր առաջ, հայտնում է LifeNews-ը:
Երբ խոսք է գնում հնարավոր պատերազմի մասին, մենք պետք է մտածենք ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ սպառազինության քանակի ու որակի, բանակի զինվածության մասին, որքան Հայաստանում առկա արժեքային համակարգի դեգրադացվածությունը, ներկայիս քաղաքական ու տնտեսական վերնախավը «զինաթափելու» մասին:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Նաիրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
YouTube վիդեոհոսթինգը մտադիր է արդեն այս հոկտեմբերից վճարովի բաժանորդագրություն սահմանել, հայտնում է Recode պորտալը:
Մեծ հուզմունքով և սպասումներով լի հանձնում եմ Ձեր դատին իմ նոր «Կարոտից» տեսահոլովակը… Քրիստինե Պեպելյան:
Փորձագետները եկել են այն եզրակացության, որ դերասանուհին դեռևս չի կարողանում հաշտվել մոր մահվան հետ: