Բաժիններ՝

Աղջիկն իր կամքով մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել ընկերոջ հետ, իսկ, երբ վերջինս լքել է իրեն, մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ

18-ամյա աղջիկը մեղադրվում է սուտ մատնության կատարման մեջ:

18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով ընկերություն անելով երիտասարդի հետ և իր բնակարանում իր կամքով մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենալով նրա հետ և տեղեկանալով, որ վերջինս լքել է իրեն, տղային պատժելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն՝ մեղադրելով նախկին ընկերոջը ծանր հանցագործության կատարման մեջ. Ոստիկանության բաժնում, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ գիշերն ամուսնության նպատակով իր ընկերոջ հետ հեռացել է տանից և գնացել նրա մորեղբոր տուն, որտեղ հաջորդ օրը կեսօրին, իր կամքին հակառակ, նա իր հետ ունեցել է սեռական հարաբերություն՝ զրկելով իրեն կուսությունից:

Աղջկան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս