Բաժիններ՝

YouTube-ը արդեն հոկտեմբերից վճարովի կդառնա. ԶԼՄ-ներ

YouTube վիդեոհոսթինգը մտադիր է արդեն այս հոկտեմբերից վճարովի բաժանորդագրություն սահմանել, հայտնում է Recode պորտալը:

Պորտալի տվյալներով՝ YouTube-ն արդեն սկսել է նամակներ ուղարկել վիդեոկոնտենտի տերերին, որոնցում նկարագրվում են պորտալի օգտագործման նոր պայմանները: YouTube-ի պայմաններից հրաժարվելու դեպքում նրանց տեսաձայնագրությունները անհասանելի կլինեն դիտման համար ԱՄՆ-ում:

Տեսանյութերի հեղինակներին մինչև հոկտեմբերի 22-ը մտածելու ժամանակ է տրվել:
YouTube-ը վճարովի բաժանորդագրության մասին հայտնել էր դեռ սեպտեմբերի սկզբին:
Ամսական որոշակի գումար վճարելով՝ օգտատերերը կարող են ամբողջությամբ անջատել գովազդային հոլովակների ու հայտարարությունների ցուցադրությունը մինչև հիմնական հոլովակի ցուցադրությունը:

Դեռ հայտնի չէ, թե որքան արժե բաժանորդագրության վճարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930