Բաժիններ՝

«Ռեալը» մտադրվել է ձեռք բերել Էդեն Ազարին

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնվել է «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում:

The Times-ը հաղորդում է, որ 24-ամյա բելգիացու տեղափոխման նախաձեռնող է հանդիսանում մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Թերթի տվյալներով, եթե Ազարը դառնա «Ռեալի» խաղացող, ապա Պերեսը կարող է վաճառել կամ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, կամ վինգեր Գարեթ Բեյլին, որոնց նկատմամբ հավակնություններ ունեն, համապատասխանաբար, «ՊՍԺ»-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հիշեցնենք, որ ըստ նախորդ մրցաշրջանի արդյունքների՝ Ազարը ճանաչվել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի և ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածներով Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930