Բաժիններ՝

«Մենք չենք ուզում Ռուսաստանի մեկուսացումը». Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Ռուսաստանին կոչ է արել միջազգային խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով: Անդրադառնալով Դոնբասի ճգնաժամին և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կողմ է հանդես գալիս պատժամիջոցների երկարաձգմանը այնքան ժամանակ, մինչև կլուծվի ճգնաժամը:

Բ. Օբաման ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը Ղրիմի և Ուկրաինայի հարցով չգնաց դիվանագիտական ճանապարհով, ինչի արդյունքում էլ ԱՄՆ-ն ստիպված էր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչը հանգեցրեց Ռուսաստանից ինտելեկտուալ ներուժի արտագաղթին, ազգային փոխարժույթի արժեզրկմանը և նոր տնտեսական ճգնաժամին:

«Մենք չենք ուզում Ռուսաստանի մեկուսացումը: Մեզ պետք է հզոր Ռուսաստան, որպեսզի մենք միասին աշխատենք աշխարհում խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- հայտարարել է Օբաման:

Անդրադառնալով Ուկրաինային, ԱՄՆ նախագահն ասել է. «Մենք չենք կարող մի կողմ քաշվել, երբ խախտվում է երկրի տարածքային ամբողջականությունը: Այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած երկրում»,- հայտարարել է Օբաման` ավելացնելով. «Պատժամիջոցները «սառը պատերազմին» վերադառնալու ձգտում չեն»:

Ըստ Օբամայի` եթե Ռուսաստանը գնա իրական դիվանագիտության ճանապարհով հարցերի լուծմանը, ապա դա ավելի լավ կլինի Ուկրաինայի, Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար: ԱՄՆ-ի նախագահը բոլոր երկրներին կոչ է արել միավորվել խաղաղություն հաստատելու համար:

«Անկախ մեր զինված ուժերի և տնտեսության հզորությունից, ԱՄՆ-ը չի կարող միայնակ լուծել ամբողջ մոլորակի խնդիրները: Իրաքում մենք դժվար դասեր քաղեցինք: Մեր զինվորականները և մեր փողերը չեն կարող մի այլ երկրում բարելավել պայմանները: Առանց ուրիշ երկրների օգնության մենք չենք հասնի հաջողության»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով Սիրիայի խնդրին, նա հայտարարել է. «Ժամանակակից աշխարհում բռնապետությունները կայուն չեն, և այսօրվա բռնապետները դառնում են վաղվա հեղափոխության համար կայծեր»: Օբաման Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անվանել է բռնապետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս