
Արմավիր-Նաիրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Նաիրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 UL 977 (վարորդ` Կ. Մ.) և «ՎԱԶ-2103» մակնիշի (վարորդ` 1967 թ. ծնված Ս. Հ.) 28 LL 263 պետհամարանիշով ավտոմեքենաները. վերջինիս ուղևորը` Մ. Ս.-ը, հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: