
Ողբերգական վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ և կան վիրավորներ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 6-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Մոսկվիչ-412» մակնիշի (վարորդ` 1987 թ. ծնված Վ. Ա.) առանց պետհամարանիշի և «Մերսեդես E320» մակնիշի 32 RR 777 պետհամարանիշով ավտոմեքենաները. վերջինիս վարորդը` 1974 թ. ծնված Է. Ս.-ը, և ուղևորը` 1976 թ. ծնված Ա. Թ.-ը, հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, այնուհետև «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ա. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Է. Ս.-ը մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: