Բաժիններ՝

Պատրաստ ենք աշխատել Ռուսաստանի և Իրանի հետ, բայց առանց Ասադի. Օլանդ

Փարիզը պատրաստ է Սիրիայում հակամարտության լուծման հարցում աշխատել Ռուսաստանի և Իրանի հետ, բայց ոչ նախագահ Բաշար Ասադի: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ռուսաստանն ու Իրանն ասում են, որ ցանկանում են մեծ ներգրավվածություն ունենալ խնդրի քաղաքական լուծման գործում: Մենք պետք է աշխատենք այդ երկրների հետ և նրանց հայտարարենք, որ հակամարտության լուծումն ու անցումային շրջանը պետք է տեղի ունենան, սակայն առանց Բաշար Ասադի»,- հայտարարել է Ֆ. Օլանդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930