Բաժիններ՝

«Մեսսին անփոխարինելի է, բայց նրա համար հաղթելը լրացուցիչ խթան է». Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կսիվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Բայերի» դեմ խաղի ակնկալիքներով: «Առանց Մեսսիի խաղալը մեծ մարտահրավեր է մեզ համար: Նա անփոխարինելի է, բայց նրա համար հաղթելը լրացուցիչ խթան է: Մեր փիլիսոփայությունը կմնա նույնը, և մենք կանենք այն, ինչ նախկինում արել ենք: Ես չեմ խնդրի անել ավելին` Մեսսիի բացակայությունը կոծկելու համար:

Նեյմարը շարունակելու է խաղալ որպես Նեյմար, նրա մոտ շատ լավ է ստացվում:

Լեվերկուզենը լավ պաշտպանվում է և պրեսինգի դիմում: Նրանք խնդիրներ են ստեղծում մեզ համար, բարդ խաղ է սպասվում: Հռոմում 1-ին տուրի ոչ ոքին վաղվա խաղին մեծ կարևորություն է հաղորդում:

Եթե մենք ցանկանում ենք հաղթել մեր խմբին, ապա պետք է հաղթենք տանը»,- ասել է Էնրկեն:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930