«Ներել եմ». 12-ամյա Մարտինի մայրը ետ է վերցրել որդուն ծեծի ենթարկած հարևանի դեմ բողոքը. news.am
Որդու ընկերոջը`12-ամյա Մարտին Բալյանին ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանի դեմ բողոքը Բալայանները ոստիկանությունից հետ են վերցրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մխիթար Սարգսյանը, այս տեղեկությունը հաստատել է նաեւ Լալա Բալայանը՝ ծեծի ենթարկված 12-ամյա Մարտինի մայրը։
«Բողոքը հետ եմ վերցրել, ներել եմ իրեն։ Ասում էի՝ պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց չկարողացա։ Ամեն օր իրեն եւ երեխաներին բակում տեսնելով՝ խիղճս տանջում էր, հետո ինքը ներողություն է խնդրել, զղջացել է, այդպես ներեցի»,-ասել է Լալա Բալայանը։
Մխիթար Սարգսյանը կայքի հետ զրույցում նշել է՝ չնայած որ Բալայանները բողոքը հետ են վերցրել, քրեական գործը դեռ չի փակվել, քննությունը շարունակվում է։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: