Պատգամավորները գնում են Մոսկվա՝ ջարդուփշուր անելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ շախմատիստ պատգամավորները շախմատի վարպետ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 1-ին կմեկնեն Մոսկվա՝ միջխորհրդարանական շախմատի առաջնությանը մասնակցելու: Հայաստանի թիմը ՌԴ մայրաքաղաքում կներկայացնեն ԱԺ չորս պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցությունից Տաճատ Վարդապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն ու ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը: Ինչպե՞ս եք տրամադրված՝ կջախջախե՞ք ձեզ հակառակորդ պառլամենտականներին Մոսկվայում, հարցրինք Տ. Վարդապետյանին, ով անցյալ տարի կարողացավ հաղթել աշխարհահռչակ գրոսմայստեր Մագնուս Կառլսենին: «Դե ես չեմ կարծում, թե որևէ թիմ, երբ գնում է մասնակցելու, պարտության տրամադրությամբ է գնում, առավել ևս՝ Մագնուս Կառլսենից հետո, իհարկե Մարտական ենք տրամադրված»,- ասաց պարոն Վարդապետյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930