Բաժիններ՝

«Պետք է անկեղծ լինեմ. ոչ,Պոգբան չի տեղափոխվի «Բարսելոնա»». Մինո Ռայոլա

Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Պոլ Պոգբան չի տեղափոխվի Կատալոնիա:

«Ես պետք է անկեղծ լինեմ. ո՛չ, Պոգբան չի տեղափոխվի «Բարսելոնա»: Մենք ակումբի հետ արդեն բանակցություններ վարել ենք, բայց նրանք չէին կարող ձեռք բերել Պոլին: Բանակցությունների ավարտին մնացին 3 ակումբներ, որոնք պատարստ էին 85 միլիոն եվրո վճարել, գումարած՝ բոնուսներ, որպեսզի ընդհանուր գումարը հասներ 100 միլիոնի: Բանակցությունները չշարունակվեցին, քանի որ ֆուտբոլիստը չցանկացավ լքել «Յուվենթուսը»:

Պոգբան նախընտրեց նոր պայմանագիր կնքել «Յուվենթուսի» հետ` հետագայում թիմը լքելու հնարավորությամբ, երբ նրա ծառայություններով կհետաքրքրվի համապատասխան ակումբ»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է EFE-ն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս