Բաժիններ՝

ՀԱՊԿ, ԱՊՀ ու ՇՀԿ պաշտոնատար անձինք Մոսկվայում քննարկել են անվտանգության հարցեր

Անվտանգության ու նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերի քննարկմանն է նվիրված եղել ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն ), ԱՊՀ-ի (Անկախ պետությունների համագործակցություն) ու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բարձրագույն ադմինիստրատիվ-պաշտոնատար անձանց հանդիպումը, որն այսօր կայացել է Մոսկվայում: Այս մասին հայտնում է TASS-ը:

Ինչպես գործակալությանը տեղեկացրել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամլո ծառայության ղեկավար Վլադիմիր Նիկանորովը, «քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդմանը, միգրացիոն քաղաքականությանը, կազմակերպությունների գործունեության տեղեկատվական ապահովմանը»:
Հանդիպման մասնակիցներն ամփոփել են նաև 2014-2015թթ. համատեղ միջոցառումների արդյունքները, կարծիքներ են փոխանակել միջազգային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ:

Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը, ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզինցևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս