Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը վերցրել էին իրենց վրա:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, ով նոյեմբերի 5-ից գտնվում է կալանքի տակ, խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ Ֆրանսիայի հավաքականի իր գործըկներ և «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի գործում կատարել է միջնորդի դեր:
Ինչպես հաղորդում է բելգիական առաջատար Cientele Revue պարբերականը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնա Բելգիայի Թագի շքանշանի կոմանդոր: Մրցանակը 91-ամյա շանսոնյեին կհանձնի անձամբ Բելգիայի արտգործնախարար Դիդիե նոյեմբերի 17-ին նախատեսված Ազնավուրի եզրափակիչ շոուից առաջ՝ Ռեյնդերսը Բրյուսելի Forest National համերգասրահում։
Ռուսաստանի Դաշնային խորհրդում չեն բացառում Ֆրանսիայի հետ ավիահաղորդակցությունը ահաբեկչությունների պատճառով դադարեցնելու հնարավորությունը, դրա հետ միասին նշում են, որ որոշումը պետք է կայացվի «կշռադատված, մտածված ու առանց խուճապի»:
Նոյեմբերի 14-ին, ժամը 01.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ են տեղաթոխվել Ֆրունզեյի փողոցի թիվ 274 տան բնակիչներ Ռ. Մ.ը (ծնվ. 1986թ.), Ռ. Պ.-ը (ծնվ. 1961 թ.), Ա. Պ.-ը (ծնվ. 1998 թ.) և Ս. Պ.-ը (ծնվ. 1980 թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարա
Ահաբեկիչը, ոճրագործը, չարագործն ազգություն չունեն։ Այդ տականքները միևնույնն են ողջ աշխարհում։ Անմեղ ֆրանսիացիներին գնդակահարած տականքներին մենք չենք զանազանում այն նույն թուրք, ադրբեջանցի ոճրագործներից, որ շարունակ Հայաստանի, Արցախի սահմաններին միջադեպեր են հրահրում, որ խնդրի լուծման խաղաղ ճանապարհը թողած՝ միայն բռնության մասին են երազում, միայն ռազմական ուղիներ են որոնում։
«Real Solt-Lake Soapbox»-ը հայտնում է, որ Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ «Ռեալ Սոլթ Լեյք»:
«Ամենագլխավորը, որ հնչեց և դա ուղերձն էր Ֆրանսուա Օլադնի կողմից, այն էր, որ չենք վախենալու։ Այս պահին թերևս դժվարանում եմ ասել՝ Ֆրանսիան կուժեղացնի՞ իր քաղաքականությունն «Իսլամական պետության» դեմ, թե՞ ոչ»։
Նոյեմբերի 14-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Վիեննայում ներկայում ընթացող բազմակողմ հանդիպումը թույլ կտա առաջընթաց գրանցել ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի անդամների հետ այսօր Արմավիրի մարզում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնց ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության ներկայացուցիչներ, մուսալեռցիներին փրկած նավերի նավապետների հարազատները, մարզի բնակիչները և բազմաթիվ հյուրեր:
Նոյեմբերի 14-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Միզամի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Մեր կարեկցանքն ու ցավակցությունները փոխանցեք, խնդրեմ, նաև զոհերի ընտանիքներին և հարազատներին:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «միջնադարյան ու ժամանակակից ֆաշիզմի խառնուրդ» է անվանել Ֆրանսիայում երեկ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնք իրենց հետ բերում են ավերածություններ ու վախ, հայտնում է Reuters-ը:
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան դեմ չէ կրկին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ դառնալուն: Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, 27-ամյա իսպանացին այս մասին հայտնել է իսպանական ակումբի ղեկավարությանը, որի կազմում 2 տարի առաջ նա հաղթել է Իսպանիայի առաջնությունը:
«Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ռուսական championat.com կայքի հետ զրույցում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի հրավերը մերժելու հարցին:
Ֆրանսիացի լրագրող Դանիել Պսեննին լուսամուտից կարողացել է նկարահանել, թե ինչպես են «Բատակլան» թատրոնի շենքից խուճապահար դուրս վազում ահաբեկիչներից մազապուծ ֆրանսիացիները:
Հայտնի առևտրային «Լաֆայետ» կենտրոնի աշխատակիցներին ու հաճախորդներին շտապ տարհանել են: Պատճառն այն է, որ հայտնաբերվել է կասկածելի առարկա, գրում է Itele-ը:
Նոյեմբերի 14-ին, ժամը 04.48-ին ահազանգ է ստացվեց, որ Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լոնդոնի «Գեթվիք» օդանավակայանի տերմինալում գտնվողները տարհանվել են կասկածելի իրի պատճառով, գրում է The Daily Mail-ը:
Պաշտոնյաների և ուսանողների միջև նոյեմբերի 14-ին կայացած ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 9:0 հաշվով։ Հաղթանակ է տարել պաշտոնյաների թիմը, որի կազմում խաղում էին Հովհաննես Հովսեփյանը (ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար), Էդուարդ Շարմազանովը (ԱԺ փոխնախագահ), Կորյուն Նահապետյանը (ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ), Կարեն Ավագյանը (ԱԺ պատգամավոր) և այլք։ Երիտասարդների թիմում ընդգրկված էին ուսանողական կառույցների ղեկավարներ։
Փարիզի դատաբժշկական փորձագետներն ուսումնասիրում են մահապարտ ահաբեկչի գոտին մարմինն ու նրա գոտին, որը նախատեսված է պայթուցիկ սարքի համար:
«Գտնում ենք, որ այսպիսի պահերին ոչ թե պետք է հուսահատվենք, այլ միջազգային հանրությունը, քաղաքական առաջադեմ բոլոր ուժերը պետք է համախմբվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շուրջ: «Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորման դեմ պայքարը, որն այսօր մղվում է առաջատար պետությունների կողմից, անհրաժեշտություն է»:
Նոյեմբերի 12-ին Իջեւանից Նոյեմբերյան վերադառնալիս տեսանք, որ միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում երթեւեկող ավտոմեքենաների բացարձակ մեծամասնությունը այդ տարածքը անցնում են ոչ թե հիմնական, այլ՝ շրջանցիկ՝ Հարսնաքարի լեռնային ճանապարհով:
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ահազանգում է, որ ողջ քաղաքակիրթ հանրությունը պետք է միավորվի և իր ուժերը կենտրոնացնի ծայրահեղականության ու անհանդուրժողականության, բռնությունների ու ահաբեկչությունների դեմ պայքարում:
«Էս չիրը լավն ա, որովհետև ինքը ո՛չ իշխանություն ա, ո՛չ ընդդիմություն: Ինքը արդար ձեռքով սարքած ա, դրա համար էլ համով ա»,- երեկ Ագարակում՝ համտեսելով տեղացի տարեց կնոջ հյուրասիրած չրերը, հայտարարեց Սահմանադրության նախագծի համահեղինակ Հրայր Թովմասյանը:
Փարիզի իշխանությունները որոշում են կայացրել կասեցնել մոտակա 2 օրերին նախատեսված բոլոր մարզական միջոցառումները երեկ Փարիզում տեղի ունեցած հարձակումներից հետո, ինչի արդյունքում զոհվել է շուրջ 120 մարդ:
ԱՄՆ-ում ոստիկանությունը Փարիզում տեղի ունեցած մի շարք ահաբեկչություններից հետո ուժեղացրել է Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի պահպանությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կոնգրեսի պաշտոնական ներկայացուցչին:
Երեկ անօդաչու սարքի հարվածներից սպանված «Ջիհադի Ջոնը» տղա ունի Սիրիայում, ով հավակնում է ստանալ բրիտանական քաղաքացիություն, գրում է Daily Telegraph-ը: Բրիտանացի ջիհադիստ Մուհամմեդ Էմվազին՝ «Ջիհադի Ջոնը», հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2014թ. օգոստոսին մահապատժի ենթարկեց ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: