Շառլ Ազնավուրը` Բելգիայի Թագի շքանշանի կոմանդոր

Ինչպես հաղորդում է բելգիական առաջատար Cientele Revue պարբերականը  աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնա Բելգիայի Թագի շքանշանի կոմանդոր: Մրցանակը 91-ամյա շանսոնյեին կհանձնի անձամբ Բելգիայի արտգործնախարար Դիդիե նոյեմբերի 17-ին նախատեսված Ազնավուրի եզրափակիչ շոուից առաջ՝ Ռեյնդերսը Բրյուսելի Forest National համերգասրահում։

Պարբերականը նաև հիշեցնում է, որ 2004-ին 80-ամյակի կապակցությամբ Ազնավուրն արժանացել է Լեոպոլդի շքանշանին«բացառիկ երկարաժամկետ կարիերայի և անվիճելի որակի, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ- ի բարի կամքի դեսպանի գործունեության համար։

Թագի շքանշանը Բելգիայի թագավորական պետական մրցանակ է, որ հիմնադրվել է Լեոպոլդ Երկրորդ թագավորի կողմից 1897 թ. հոկտեմբերի 15-ին։ Թագի շքանշանով պարգևատրում են Բելգիայում գեղարվեստական, գրական կամ գիտական ոլորտում, կոմերցիոն կամ արդյունաբերական վաստակի համար։ Թագի շքանշանով պարգևատրում են նաև օտարերկրացիներին, այն հաճախ հանձնվել է Բելգիայում հավատարմագրված օտարերկրացի զինվորականներին և դիվանագետներին։ Թագի շքանշանով կոմանդորի և ավելի բարձր դասի պարգևատրման որոշումը հաստատվում է նախարարների կաբինետի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս