Բաժիններ՝

Թունավորման դեպքեր՝ Գյումրիում և Վանաձորում

Նոյեմբերի 14-ին, ժամը 01.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ են տեղաթոխվել Ֆրունզեյի փողոցի թիվ 274 տան բնակիչներ Ռ. Մ.ը (ծնվ. 1986թ.), Ռ. Պ.-ը (ծնվ. 1961 թ.), Ա. Պ.-ը (ծնվ. 1998 թ.) և Ս. Պ.-ը (ծնվ. 1980 թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Նույն հասցեից Ավստրիական մանկական ԲԿ են տեղափոխվել Ռ. Պ.-ը (ծնվ. 2007 թ.) և Ֆ. Պ.-ը (ծնվ. 2009.), ովքեր ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել:

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.48-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Ներսիսյան նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ` 1993 թ. ծնված Վ. Մ.-ը:

Քաղաքացին ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս