Բաժիններ՝

Դաշնային խորհրդում չեն բացառում Ֆրանսիայի հետ ավիահաղորդակցությունը կասեցնելու հնարավորությունը

Ռուսաստանի Դաշնային խորհրդում չեն բացառում Ֆրանսիայի հետ ավիահաղորդակցությունը ահաբեկչությունների պատճառով դադարեցնելու հնարավորությունը, դրա հետ միասին նշում են, որ որոշումը պետք է կայացվի «կշռադատված, մտածված ու առանց խուճապի»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Ես չեմ բացառում նման որոշումը, ցանկացած դեպքում դա լուրջ վերլուծության ու քննարկման առարկա է: Դա չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, այնտեղ իսկապես առկա է պոտենցյալ սպառնալիք»,- գործակալությանը հայտնել է Դաշնային խորհրդի փոխխոսնակ Իլյաս Ումախանովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզի մի քանի շրջաններում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, ապա «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ պայթյուններ իրականացրել մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ:
Այնուհետ ահաբեկիչները պատանդ են վերցրել «Բատակլան» համերգասրահի այցելուներին ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի համերգի ժամանակ:
Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԴԱԻՇ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս